Saturday, December 4, 2010

Հին հայկական խաղեր

Հոլ

Խաղացողները բաժանվում էին երկու խմբի: Յուրաքանչյուր խմբի անդամների թիվը պետք է լինի 5 հոգուց ոչ պակաս, 12 հոգուց ոչ ավելի: Ամեն մի խաղացող ունի իրեն համար հատուկ պատրաստված գավազան, որ կոչվում է «չոմախ»: Չոմախը կեռ գլուխ ունի, որպեսզի հնարավոր լինի հոլը տանել ուզած ուղղությամբ: Հոլը պետք է լինի երկարավուն և ոչ կլոր, որ ուժեղ հարվածից խաղից դուրս չընկնի և չդանդաղեցնի խաղի ընթացքը:
Խմբերից յուրաքանչյուրն ունի իր ավագը, որը կոչվում է պապ կամ հոլչի:
Խաղացողները սրունքներին փաթաթում կամ հագնում են հատուկ պատրաստված սռնապաններ, որոնք սախ(կ) են կոչվում: Դա բրդյա մի գործվածք է, որ գործում և նախշում են երիտասարդ հարսները, և որը ձմեռ ժամանակ հագնում են նաև որսորդները:
Խաղադաշտը հարթ և մաքուր պիտի լինի, ոչ մի քար կամ երկաթի, խեցու, ապակու բեկոր չպիտի լինի այնտեղ: Սրա լայնությունը 25-30մ և երկարությունը 60-70մ է հասնելու, որի սահմանագլխին շինում են մեկական չոլ հոլտուն (չոլ)` յուրաքանչյուր խմբի համար: Հոլտունը ավազանաձև է, որի խորությունը մոտ 10-15սմ է, իսկ լայնությունը` 25-30սմ:
Խաղն սկսելուց առաջ պապերը որոշ տարածությունից ոտ առ ոտ իրար դեմ են գալիս և եթե ա պապը բ պապի ոտքը կողում է, ապա ա պապն է սկսում խաղը: Խաղն սկսում է` իր չոլից ուժեղ հարված տալով հոլին:
Խաղացողները տեղ են գրավում դաշտի երկու կողմից` դեմ առ դեմ: Պապի հարվածից հետո` մրցող կեղմերը  ճարպիկ շարժումներով աշխատում են հոլը քշել- տանել դեպի հակառակորդի հոլտունը: Հոլ տանողին հետևում են թե իր և թե հակառակորդ խմբի խաղացողները: Հոլ տանողն այսպիսի դեպքերում, որպեսզի կարողանա անարգել հլն առաջ տանել, հանկարծ ետ է դառնում և «գըզզ» անում, այսինք` հարված հասցնում հոլը խլող հակառակորդի սրունքներին. Հակառակորդն էլ իր չոմախն է դեմ տալիս նրա հարվածին, մեղմացնում հարվածի թափը և եթե հաջողվում է, խլում է հոլը և դեպի հակառակորդի հոլտունը քշում:
Հոլը հոլտան մեջ գցելը բնավ չի նշանակում, որ գցող խումբը խաղը շահել է. Ընդհակառակն` այս դեպքում խաղն էլ ավելի է սրվում: Բոլոր խաղացողները խմբվում են հոլտան շուրջը: Հոլտան տերերն աշխատում են չոխմախներով դուրս նետել հոլը փոսից, իսկ հակառակորդները ջանում են հոլտան միջից ձեռքերով բռնել, հանել հոլը և հայտարարել` «չըլ հոլ», այսինքն հոլը չըլի մեջ է, խաղը տարված է:
Սրանով խաղը վերջանում է:
Ա
ղբյուրը`
«Հայ ժողովրդական խաղեր»
Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն: Աշխատասիրությամբ` Վ.Բդոյանի:

http://www.armcamping.com

Ավանդապատումներ

Ի՞նչ աղոթքներ էր Աստված ստանում Կեչառիսի վանքից

Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի օր գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր-ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Sunday, August 29, 2010

Գառնին ամրոց, հնավայր է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին, Երևանից 28 կմ հեռավորության վրա:Ըստ 14-րդ դարի մի ձեռագրի` հիմնադրվել է մ.թ.ա. 2166-ին:
www.armcamping.com
Posted by Picasa

Երերույքի տաճարը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին։ Կիսավեր է։ Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում` սիրիական ոճով: Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից:
Երբ մատաղ են արել կենդանուն, նրա աղորիները, երիկամները, թոքերը և փորի այլ ճարպեր սկուտեղի վրա խորանի մոտ տարուբերել են, որից մսի կտորները շարժվել են:
Շարունակությունը armcamping.com կայքում...
Posted by Picasa



Posted by Picasa
Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի (նախկինում` Արփա) գյուղից 0.5կմ հեռու, հին Արփա գյուղատեղի ավերակների մեջ, Արփա գետի ձախ ափին, բլրի վրա:
Արևմտյան մուտքին կա արձանագրություն, ըստ որի կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մոմիկը:
Posted by Picasa

Saturday, August 28, 2010

Ճանաչե'նք Հայրենիքի ամեն մի մասնիկը

Թեև ներկայիս Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի միայն փոքր մասը, այնուամենայնիվ, այն չափազանց հարուստ է պատմաճարտարապետական և մշակութային հուշարձաններով: Հանրահայտ է, որ մեկ շնչին ընկնող հուշարձանների թվով Հայաստանը գերազանցում է մշակութային հարուստ ժառանգությամբ հայտնի շատ ավելի մեծ պետությունների: Ընդ որում, Հայաստանում կուտակված հուշարձանների մի ստվար զանգվածը համաշխարհային մշակույթի կոթողներ են:
Լայն տարածում է գտել այն կարծիքը, որ հայի ազգային արժեքային համակարգը վտանգված է սեփական մշակույթի անճանաչության պատճառով: Փորձը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցների մեծամասնությունը` թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները տեղյակ չեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային բազմաթիվ վայրերի մասին:
Մեր արշավախմբի գոյության նպատակը պայմանավորված է Հայաստանի և Արցախի անշարժ մշակույթի վերաբերյալ հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների իրազեկության մակարդակը բարձրացնելու ճչացող անհրաժեշտությամբ:
Հայաստանն աշխարհում առանձնանում է իբրև առաջինը քրիստոնեությունը ճանաչած երկիր: Այն ունի մեծ հնարավորություն վերածվելու ուխտատեղիի այնպես, ինչպես Երուսաղեմը, Մեքքան, Ֆուձիյաման, Տիբեթը…
Միացեք՛ մեզ: Միասի՛ն ճանաչենք մեր  հայրենիքը: