Թեև ներկայիս Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի միայն փոքր մասը, այնուամենայնիվ, այն չափազանց հարուստ է պատմաճարտարապետական և մշակութային հուշարձաններով: Հանրահայտ է, որ մեկ շնչին ընկնող հուշարձանների թվով Հայաստանը գերազանցում է մշակութային հարուստ ժառանգությամբ հայտնի շատ ավելի մեծ պետությունների: Ընդ որում, Հայաստանում կուտակված հուշարձանների մի ստվար զանգվածը համաշխարհային մշակույթի կոթողներ են:
Լայն տարածում է գտել այն կարծիքը, որ հայի ազգային արժեքային համակարգը վտանգված է սեփական մշակույթի անճանաչության պատճառով: Փորձը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցների մեծամասնությունը` թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները տեղյակ չեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային բազմաթիվ վայրերի մասին:
Մեր արշավախմբի գոյության նպատակը պայմանավորված է Հայաստանի և Արցախի անշարժ մշակույթի վերաբերյալ հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների իրազեկության մակարդակը բարձրացնելու ճչացող անհրաժեշտությամբ:
Հայաստանն աշխարհում առանձնանում է իբրև առաջինը քրիստոնեությունը ճանաչած երկիր: Այն ունի մեծ հնարավորություն վերածվելու ուխտատեղիի այնպես, ինչպես Երուսաղեմը, Մեքքան, Ֆուձիյաման, Տիբեթը…
Միացեք՛ մեզ: Միասի՛ն ճանաչենք մեր հայրենիքը: