Հոլ
Խաղացողները բաժանվում էին երկու խմբի: Յուրաքանչյուր խմբի անդամների թիվը պետք է լինի 5 հոգուց ոչ պակաս, 12 հոգուց ոչ ավելի: Ամեն մի խաղացող ունի իրեն համար հատուկ պատրաստված գավազան, որ կոչվում է «չոմախ»: Չոմախը կեռ գլուխ ունի, որպեսզի հնարավոր լինի հոլը տանել ուզած ուղղությամբ: Հոլը պետք է լինի երկարավուն և ոչ կլոր, որ ուժեղ հարվածից խաղից դուրս չընկնի և չդանդաղեցնի խաղի ընթացքը:
Խմբերից յուրաքանչյուրն ունի իր ավագը, որը կոչվում է պապ կամ հոլչի:
Խաղացողները սրունքներին փաթաթում կամ հագնում են հատուկ պատրաստված սռնապաններ, որոնք սախ(կ) են կոչվում: Դա բրդյա մի գործվածք է, որ գործում և նախշում են երիտասարդ հարսները, և որը ձմեռ ժամանակ հագնում են նաև որսորդները:
Խաղադաշտը հարթ և մաքուր պիտի լինի, ոչ մի քար կամ երկաթի, խեցու, ապակու բեկոր չպիտի լինի այնտեղ: Սրա լայնությունը 25-30մ և երկարությունը 60-70մ է հասնելու, որի սահմանագլխին շինում են մեկական չոլ հոլտուն (չոլ)` յուրաքանչյուր խմբի համար: Հոլտունը ավազանաձև է, որի խորությունը մոտ 10-15սմ է, իսկ լայնությունը` 25-30սմ:
Խաղն սկսելուց առաջ պապերը որոշ տարածությունից ոտ առ ոտ իրար դեմ են գալիս և եթե ա պապը բ պապի ոտքը կողում է, ապա ա պապն է սկսում խաղը: Խաղն սկսում է` իր չոլից ուժեղ հարված տալով հոլին:
Խաղացողները տեղ են գրավում դաշտի երկու կողմից` դեմ առ դեմ: Պապի հարվածից հետո` մրցող կեղմերը ճարպիկ շարժումներով աշխատում են հոլը քշել- տանել դեպի հակառակորդի հոլտունը: Հոլ տանողին հետևում են թե իր և թե հակառակորդ խմբի խաղացողները: Հոլ տանողն այսպիսի դեպքերում, որպեսզի կարողանա անարգել հլն առաջ տանել, հանկարծ ետ է դառնում և «գըզզ» անում, այսինք` հարված հասցնում հոլը խլող հակառակորդի սրունքներին. Հակառակորդն էլ իր չոմախն է դեմ տալիս նրա հարվածին, մեղմացնում հարվածի թափը և եթե հաջողվում է, խլում է հոլը և դեպի հակառակորդի հոլտունը քշում:
Հոլը հոլտան մեջ գցելը բնավ չի նշանակում, որ գցող խումբը խաղը շահել է. Ընդհակառակն` այս դեպքում խաղն էլ ավելի է սրվում: Բոլոր խաղացողները խմբվում են հոլտան շուրջը: Հոլտան տերերն աշխատում են չոխմախներով դուրս նետել հոլը փոսից, իսկ հակառակորդները ջանում են հոլտան միջից ձեռքերով բռնել, հանել հոլը և հայտարարել` «չըլ հոլ», այսինքն հոլը չըլի մեջ է, խաղը տարված է:
Սրանով խաղը վերջանում է:
Ա
ղբյուրը`
«Հայ ժողովրդական խաղեր»
Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն: Աշխատասիրությամբ` Վ.Բդոյանի:
ղբյուրը`
«Հայ ժողովրդական խաղեր»
Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն: Աշխատասիրությամբ` Վ.Բդոյանի: